Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հեղափոխության հաղթանա՞կ, թե՞ դիկտատուրա. Հայաստանում վերածնվում են «գաղափարական» քանդակները

Երեկ հարցազրույց է տվել ոչ միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով լրագրողների հետ հանդիպել է Գյումրիում՝ քաղաքի օրվա հետ կապված միջոցառումների շրջանակում։ Ընդ որում, Միրզոյանը հայտնել է տեսակետներ, որոնք ավելի շատ են բացահայտում Նիկոլ Փաշինյանի թիմի մարտավարությունը։

Արարատ Միրզոյանը համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ այս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։ Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջը համախմբվեն»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Ինչպես տեսնում ենք՝ Միրզոյանը զարգացնում է, այսպես կոչված, շարժման փիլիսոփայությունը։ Մասնավորապես՝ նման կառուցվածքով ու տրամաբանությամբ 1990թ.-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի վերջին ընտրություններին մասնակցեց ՀՀՇ-ն՝ բոլոր ընտրատարածքների համար հանրությանը ներկայացնելով շարժման թեկնածուներին, որոնց թվում էին նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հյարիկյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը և այլք։

Համազգային շարժման այս տրամաբանությունը միանգամայն հասկանալի էր, որովհետև 1990-ի մայիսի ընտրություններում անհաշտ պայքար էր սպասվում յոթանասուն տարի երկիրը ղեկավարող կոմունիստական կուսակցության և նրա մոսկովյան հովանավորների դեմ։ Այդ պարագայում պայմանական ասած՝ «սպիտակների» ու «սևերի» բաժանումը միանգամայն արդարացված էր, որովհետև ըստ էության գործ ունեինք ապագաղութացման պայքարի հետ։ Սակայն արդեն այն բանից հետո, երբ 1990թ.-ի օգոստոսին Հայաստանում տապալվեց կոմունիստական իշխանությունը, ՀՀՇ-ում սկսվեց միանգամայն հակառակ գործընթացը՝ ներքին ֆրակցիաների ձևավորումը, ինչը, ի վերջո, մեկ տարվա ընթացքում հանգեցրեց ԱԺՄ-ի, իսկ հետո նաև այլ կուսակցությունների ձևավորմանը։

Սա է բնական ճանապարհը. շարժման տրամաբանությունը գործում է, քանի դեռ լուծված չէ ավտորիտարիզմի տապալման կամ հակահեղափոխության ռևանշի վտանգը չեզոքացնելու հարցերը։ Երբ այդ խնդիրները լուծվում են, ապա հակառակը՝ պետք է խրախուսվի քաղաքական բազմազանությունը՝ երկրում դեմոկրատական գործընթացները խրախուսելու նպատակով։

ՔՊ-ն գնում է միանգամայն այլ ճանապարհով՝ շարժումային տրամաբանությունն ուժեղացնում է, երբ արդեն իշխանության ղեկին է, ու պատրաստվում է խորհրդարանի արտահերթ ընտրություններին, որոնցում առանց այն էլ անհավասար են մյուս կուսակցությունների հնարավորությունները։ Ահա այս պայմաններում Միրզոյանի առաջարկությունը ենթադրում է «սպիտակների» ու «սևերի» հակադրության արհեստական օրակարգի զարգացում, ինչը հանգեցնելու է ոչ թե քաղաքական բազմազանության ինստիտուտի արմատավորման, այլ հեղափոխության թիմի կողմից իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանման՝ ընդդիմության փաստացի գոյությունն ըստ էության կասկածի տակ դնելու մարտավարությամբ, որովհետև եթե ՔՊ-ն հավակնում է մոբիլիզացնել հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ապա, ըստ էության, բացառում է դեմոկրատական հակակշռի կամ դեմոկրատական ընդդիմության ձևավորման հնարավորությունը։

Նույն հարցազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն՝ Միրզոյանն ասել է, թե երկրորդ նախագահի քաղաքական վերադարձը հեքիաթների դաշտից է: Այս հարցում միանգամայն համաձայն ենք Միրզոյանի հետ, սակայն նկատենք, որ հակահեղափոխական ռևանշի բացակայության պայմաններում բոլոր հեղափոխական ուժերին մոբիլիզացնելու ՔՊ-ի ցանկությունը փաստորեն ուղղված է ոչ թե «հեքիաթներում» մնացած հին համակարգի, այլ դրա հետ առնչություն չունեցող մյուս ուժերի դեմ, որոնք հավակնելու են դեմոկրատական ընդդիմություն ձևավորել նոր Հայաստանում։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններում գործելու է «սպիտակների» ու «սևերի» հակադրության նույն թեզը, որն այս անգամ սպառնում է քաղաքական դաշտի լիարժեք փոշիացման, մանավանդ որ հեղափոխության թիմը հանդես է գալիս քաղաքական ու պետական օրակարգերի համադրմամբ, ինչն ավելի է սահմանափակում ազատ մրցակցության բաղադրիչն ընտրություններում։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա ՔՊ-ի կողմից որդեգրվել է կուսակցության խոշորացման մի մոդել, որը բերելու է ոչ թե հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի, այլ հեղափոխության ու հարթակի նույնացման, ինչը, ի վերջո, հանգեցնելու է քաղաքական միավեկտոր համակարգի ձևավորման՝ դրանից բխող հետևանքներով։ Քաղաքական թիմի խոշորացման նման փորձեր Հայաստանում եղել են՝ հայտնի հետևանքներով, ինչը, ի վերջո, հանգեցրել է կառավարող կուսակցությունների զանգվածայնությանը՝ չինովնիկության ու բիզնեսի հաշվին։

Արարատ Միրզոյանի այս ուղերձներն առնվազն խոսում են կրեատիվ մոտեցումների բացակայության մասին ու վկայում են Ռուսաստանի հանգուցյալ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հայտնի հայտարարության ճշմարտացիության մասին, որ ցանկացած նոր բան ի վերջո հանգում է ԽՄԿԿ-ի կրկնությանը։ Հատկապես, որ Հայաստանում սկսել են հայտնվել հեղափոխությունն ու նրա առաջնորդներին ֆետիշացնող քանդակներ. Գյումրի-Վանաձոր ճանապարհին հայտնվել է «Իմ քայլը» անունով քանդակ՝ Նիկոլ Փաշինյանի կերպարով։ Ահա այսպես է Հայաստանում ֆետիշացվում քաղաքացու իշխանությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում