Փարիզում առաջին անգամ մոդելյորի պատվին փողոց է անվանակոչվել: Ծառուղին անվանել են ի պատիվ Սոնյա Ռիքելի, հաղորդում է The Guardian-ը: Մոդելյորի անվամբ անվանել են փողոցը, որտեղից նա սովորաբար մրգեր և բանջարեղեն էր գնում:
Պարբերականը նշում է, որ ո՛չ Կոկո Շանելը, ո՛չ Քրիստիան Դիորն այպիսի պատվի չեն արժանացել: Փարիզի իշխանությունները չեն մեկնաբանում քաղաքում Կարլ Լեգերֆիլդի անվան զբոսայգու կամ Քրիստիան Դիորի անվան պողոտայի հայտնվելու հավանականությունը:
Սոնյա Ռիքելը ծնվել է 1930-ի մայիսի 25-ին, բուրժուական ընտանիքում: Մոդելյորը մահացել է 87 տարեկանում, 2016-ի օգոստոսի 25-ին:
Good night from Paris! It doesn’t get more French than @soniarykiel ❤️ pic.twitter.com/spxTJFce0N
— Nina Garcia (@ninagarcia) September 29, 2018











































