Մակեդոնիայի անվանափոխության հարցը կորոշվի երկրի խորհրդարանում: Խորհրդարանականները կհաստատեն անվանափոխության համաձայնությունը, որը հայտնել է ընտրողների մեծամասնությունը, AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաևը:
Երկրի անվանափոխության հարցով քվերակելու համար ընտրատեղամաս է ներկայացել 1,8 մլն քաղաքացիների շուրջ 35 տոկոսը: ԿԸՀ տվյալներով՝ մեծամասնությունը կողմ է երկրի անվանափոխությանը: Սակայն քվեարկությունը կայացած կարող է ճանաչվել միայն այն դեպքում, եթե դրան մասնակցում է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցով եվրահանձակատար Յոհանես Հանը «բոլոր քաղաքական առաջնորդներին» ընտրողների որոշումը հարգելու կոչ է արել:
Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու շուրջ վեճը ծագել է 1991-ին:








































