Վերջերս Ստոկհոլմում Շվեդական ճարտարապետության թանգարանում անցկացված քաղցրաբլիթների մրցույթում հաղթել է «Մահվան աստղը», որի ստեղծման համար երկար ժամեր աշխատել է 12 մարդ: Այն նմանեցրել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի տիեզերական կայանին: Օգտագործվել է մոտ 1200 սրտաձև քաղցրալիթ, ուստի դրա կառուցվածքն անվանվել է «Սիրո աստղ»:
Ի հակադրություն «Մահվան աստղի», որը չարի խորհրդանիշ է, քաղցրաբլիթե «Սիրո աստղը» քարոզում է սեր, համագործակցություն և նպատակասլացություն, որոնք դրա հիմքում են, հայտնում է kedem.ru-ն:








































