Համացանցի օգտատերերին փակուղու առաջ է կանգնեցրել կատվի, սեղանի և կրիայի մասին մաթեմատիկական խնդիրը՝ նախատեսված Չինաստանի կրտսեր դպրոցի աշակերտների համար։ Երեխաները պետք է հաշվեն սեղանի բարձրությունը, հաշվի առնելով, որ սեղանի տակ նստած կրիայի գլխից մինչև սեղանի վրա նստած կատվի գլուխը 170 սմ է։ Ընդ որում, սեղանի տակ նստած կատվի գլխի վերևից մինչև սեղանի վրա նստած կրիայի գլուխն ընկած տարածությունը 130 սմ է։

Տեսանյութի հեղինակը գլուխկոտրուկի լուծման երկու տարբերակ է առաջարկում։ Առաջինը՝ հավասարում կազմել և հետո «կրճատել» կենդանիներին։ Երկրորդը՝ սեղաններն իրար վրա դնել, որից հետո կրկին «կրճատել» կատուներին և կրիաներին։ Ցանկացած դեպքում սեղանի բարձրությունը 150 սմ է կազմում։
Տեսանյութն ավելի քան 230 հազար դիտում է հավաքել։









































