Երկու երեխաների 36-ամյա մայր Քրիստին Դեյը՝ Մինեսոտայից, մեծահոգաբար օգնել է անծանոթին և ասում է, որ բացարձակ չի զղջում դրա համար։
Քրիստինը հանդիպել է անծանոթին, որի անունը չի նշվում, բարում։ Նա նկատել է, որ տղայի ձեռքի վրա դիալիզի համար տեղադրված կաթետեր կա։ Աղջիկը զրույցի է բռնվել տղայի հետ և նա պատմել է, որ արդեն երկու տարի է, ինչ հիվանդ է։ Նրա երիկամները չեն աշխատում, իսկ փոխպատվաստման համար հերթը դեռ շատ երկար է։ Մի քանի ժամ անց ամերիկուհու մոտ ազնիվ և ռիսկային միտք է հղացել. նա որոշել է տալ իր երիկամը՝ նոր ընկերոջը փրկելու համար,– գրում է Daily Mail-ը։

Ճիշտ է, տղային նա սկզբում ոչինչ չի ասել, այլ միանգամից գնացել է համատեղելիության բազմաթիվ թեսթեր հանձնելու։ Երբ ստուգումն արդեն վերջանալուն մոտ է եղել, Քրիստինը որոշել է տղային պատմել իր գաղափարի մասին։ Տղան պարզապես ցնցվել է։ Նա զգուշորեն փորձել է հիշեցնել աղջկան, որ նա ընտանիք ունի և նրանց առջև պարտականություններ։ Սակայն երկու երեխաների մոր սիրտը թույլ չէր տալիս այլ կերպ վարվել։
Հանդիպումից կես տարի անց Դեյն ու նրա ընկերը հայտնվում են հիվանդանոցում, որտեղ ենթարկվում են վճռորոշ վիրահատության։ Տղայի կյանքը փրկվում է։ Քրիստինը առաջին մեկ շաբաթը բավական տանջվում է՝ ցավազրկողների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի պատճառով։ Սակայն նրա խոսքերով՝ նա շատ ուրախ է, որ նման որոշում է կայացրել։
«Ես երջանիկ եմ, որ նրա մոտ ամեն բան լավ է։ Նա վերադարձրեց իր կյանքը և դա բավական հաջող գործարք էր»,– ասում է Քրիստինը։











































