Առնվազն 40 մարդ է զոհվել և 80-ը ստացել են մարմնական վնասվածքներ Բաղդադի շիական շրջաններում տեղի ունեցած 4 հզոր պայթյունների հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երեք ռումբ հունիսի 23-ի երեկոյան պայթել են մզկիթի, շուկայի մուտքի մոտ և շուկայի ներսում: Պայթուցիկները տեղադրված են եղել սայլակներում, որոնք ահաբեկիչները հատուկ թողել են այդ վայրերում: Ավտոմեքենայում տեղադրված չորրորդ պայթուցիկը գործի է դրվել մեկ ժամ անց՝ քաղաքի մեկ այլ շիական շրջանում, երբ ոստիկանական մեքենան անցնելիս եղել է դրա կողքով:
Դեռ ոչ ոք այս ահաբեկչութայն պատասխանատվությունը չի ստանձնել: Սակայն, ինչպես հայտնի է, Իրաքում շիաների և ոստիկանների դեմ սովորաբար ահաբեկչական գործողություններ իրականացնում է «Ալ-Քաիդան»:








































