Այսօր` հունվարի 12-ին, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան բժշկական հետազոտություն կանցնի` կապված «Ատլետիկո»-ի դեմ խաղում ստացած աջ ծնկի վնասվածքի հետ: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Ինյեստան խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ առաջին խաղակեսի ավարտից հետո նրան փոխարինեց Լիոնել Մեսսին:







































