Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Սերժ Սարգսյանին դուր է գալիս բանակցելը»

Կազանում այսօր կայանալիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից երկու օր առաջ ԼՂ հասարակական կազմակերպությունները հանդես եկան բավական կոշտ հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էին, թե առ ոչինչ են համարելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները հաստատող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ…

ԼՂ հ/կ-ները Կազանում հանդիպող երեք պետությունների ղեկավարներին կոչ էին արել քաղաքական կամք դրսևորել խաղաղ բանակցությունների նոր ձևաչափ ընդունելու համար: Սակայն նույն օրը Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ ամբիոնում իր ելույթից հետո հարցուպատասխանի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորմանը, և ակնհայտ դարձան հայկական երկու կողմերի տրամագծորեն հակառակ դիրքորոշումները Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Այսպես, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է խանգարում կողմերին համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ՝ Ս.Սարգսյանն ասաց, թե հայկական կողմից որևէ խնդիր չկա, որ Մադրիդյան սկզբունքների կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք որևէ երկրի կողմից չեն կարող չընդունվել. «Այն երկրները, որ չեն ուզում խնդիրները լուծվեն այս սկզբունքների հիման վրա, փորձում են տարբեր պատճառներ գտնել: Մենք որևէ վերապահում խնդիրը այս սկզբունքներով լուծելու՝ չունենք»:

Մտադրություն չունենք ԼՂ-ի հ/կ-ներին մեղադրելու ընդամենը «գալոչկայի» համար հայտարարություն տարածելու և եռակողմ հանդիպման նախաշեմին, ինչպես մշտապես եղել է, իշխանությունների թելադրանքով արտահայտվելու մեջ: Բայց եթե ԼՂ 17 հ/կ-ներն անկեղծորեն մտահոգված են, որ Հայաստանի իշխանությունները անբարենպաստ սկզբունքների շուրջ են բանակցում, և իրենք էլ գրեթե սպառնում են, թե՝ «ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ», այդ դեպքում պարզ տրամաբանությունը հուշում է, որ ԼՂ հ/կ-ների ներկայացուցիչները պետք է հիմնավորեն իրենց հայտարարությունը, ավելին՝ Ս.Սարգսյանի Ստրասբուրգի խոստովանությունից հետո՝ «որևէ վերապահում խնդիրը այս սկզբունքներով լուծելու՝ չունենք», ղարաբաղցիները գոնե նրան պետք է անվստահություն հայտնեն հետագա բանակցություններին մասնակցելու և ԼՂՀ շահերը ներկայացնելու տեսանկյունից: Բայց իրականությունը փոքր-ինչ այլ է:

Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց զրուցել ԼՂ հ/կ-ների հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների ղեկավարների հետ: Զանգահարեցինք «Քաղաքական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Ալբերտ Ոսկանյանին, և նշեցինք, թե մասնավորապես ինչի համար ենք զանգահարել, այն է՝ ԼՂ հ/կ-ների տարածած հայտարարության և նույն օրը Ս.Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ գնահատականների առիթով: Ալբերտ Ոսկանյանը շատ կտրուկ հրաժարվեց որևէ բան ասելուց՝ պատճառաբանելով, թե հեռախոսով չի ցանկանում հարցազրույց տալ, բայց երբ ասացինք, որ ընդամենը մեկ հարց ունենք, ասաց, որ երբեմն ԶԼՄ-ները աղավաղում են իր խոսքերը՝ այդ իսկ պատճառով հեռախոսով չի ցանկանում խոսել:

Զանգահարեցիք նաև «Ստեփանակերտի մամուլի ակումբի» նախագահ Գեղամ Բաղդասարյանին: Վերջինս խորհուրդ տվեց զանգահարել Ստեփանակերտ, մենք նշեցինք, որ տեղյակ ենք, որ իր կազմակերպությունն էլ է ստորագրել հայտարարության տակ և կարևոր չէ, թե ֆիզիկապես ինքն այդ պահին որտեղ է գտնվում: Գ.Բաղդասարյանը այնուհետև պատճառաբանեց, թե ԼՂ հ/կ-ների հայտարարությամբ ամեն ինչ ասված է, ասացինք, որ մեզ հետաքրքրում է Ս.Սարգսյանի ստրասբուրգյան ելույթի՝ Մադրիդյան սկզբունքներն անվերապահ ընդունելու պահը, որը փաստորեն տրամագծորեն հակասում է ԼՂ հ/կ-ների դիրքորոշմանը: Սակայն Գ.Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, թե պատրաստ չէ և անհարմար ժամանակ ենք զանգահարել, բայց չցանկանալով լրատվամիջոցին մերժելու տպավորություն թողնել՝ թեթև ակնարկեց, որ կարող ենք հարցը գրավոր ուղարկել:

Երեկ մեզ հաջողվեց զրուցել «Արցախի եվրոպական շարժում» հ/կ ներկայացուցիչ Հայկ Խանումյանի հետ: Նրան հարցրեցինք, թե Կազանի եռակողմ հանդիպումից անմիջապես առաջ նման հայտարարության տարածումը ի՞նչ նպատակ ուներ, մանավանդ, որ մեկ ամիս առաջ Դովիլում ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երեք երկրների նախագահները հայտարարություն տարածեցին, և ըստ էության, այնտեղ ամեն ինչ հստակ ասված էր, հետևաբար՝ եթե Ս.Սարգսյանը վերապահում չունի Մադրիդյան սկզբունքների նկատմամբ՝ ԼՂ հ/կ-ների ռեակցիան ինչո՞ւ էր այսքան կոշտ. «Սերժ Սարգսյանը վերապահում չունի, բայց Արցախում լուրջ վերապահումներ կան թե՛ Մադրիդյան սկզբունքների, թե՛ դրա շրջանակներում ներառված հիմնարար սկզբունքների շուրջ: Մադրիդյան սկզբունքները Արցախում,- բոլոր շրջանակներում,- անընդունելի են: Նման հայտարարություններն առաջին անգամ չեն, Մադրիդյան սկզբունքների ի հայտ գալուց ի վեր Արցախում բազմիցս տարբեր հայտարարություններ են եղել հ/կ-ների, կուսակցությունների կողմից, այդ թվում՝ նաև Ս.Սարգսյանի՝ Al Watan-ին տված հարցազրույցին ի պատասխան, երբ նա հայտարարեց՝ տարածքները միտումնավոր չվերաբնակեցնելու մասին»: Հ.Խանումյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում ԼՂ շուրջ լսումների ժամանակ համանախագահները նկատել էին, որ եթե համաձայնություն չլինի՝ գուցե միջնորդները այլ սկզբունքներ առաջարկեն: «Մեզ համար լավագույն դեպքում Կազանում ստատուս քվոն պահպանելու համաձայնություն կլինի, բայց տվյալ դեպքում կարևոր է ոչ թե հրճվելը, որ ստատուս քվոն կպահպանվի, այլ մտածել ստատուս քվոն փոխելու մասին, այսինքն՝ ԼՂ ճանաչման շուրջ ակտիվ աշխատանք տանելու, վերաբնակեցման հարցի շուրջ»: Իսկ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ հասունանա, երբ ԼՂ իշխանությունները անվստահություն հայտնեն Ս.Սարգսյանին, Է.Նալբանդյանին, որպեսզի նրանք այլևս չներկայացնեն բանակցություններում ԼՂ շահերը՝ հարցրեցինք Հ.Խանումյանին. «Չեմ կարծում, թե Արցախի իշխանությունները նման հայտարարություն կանեն, բայց հնարավոր է դեմ արտահայտվեն, եթե Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն լինի: ԼՂ իշխանությունները «ոչ» կասեն, որովհետև վերջին տարիներին Արցախին, որպես կանոն, ոչ» ասելու դեր է վերապահված: Ցավոք, Արցախում ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ այդ «ոչ»-ը բավականին թուլացել է՝ այլակարծության սահմանափակման, ընդդիմության և քաղաքացիական հասարակության բացակայության պայմաններում այդ «ոչ»-ը թուլացել է»:

Երեկ զրուցեցինք նաև ԼՂ հ/կ-ների հայտարարությունը ստորագրած «Մենք» գյուղացիական փոխօգնության միության ներկայացուցիչ Տիգրան Կյուրեղյանի հետ, ում հարցրեցինք, ինչո՞ւ է Ս.Սարգսյանը բանակցում Մադրիդյան սկզբունքների շուրջ, ավելին՝ անվերապահ ընդունում Մադրիդյան սկզբունքները, եթե ղարաբաղցիները դեմ են դրանց. «Երևի Սերժ Սարգսյանին դուր է գալիս բանակցելը այդ սկզբունքների շուրջ: Ես ուղղակի անիմաստ եմ համարում այդ ամենը շարունակելը»: Տ.Կյուրեղյանին հարցրեցինք՝ փաստորեն ստացվում է՝ Հայաստանը կո՞ղմ է Մադրիդյան սկզբունքներին, ԼՂ-ն՝ ո՞չ, և այս իրավիճակում ի՞նչ ելք է նա տեսնում. «Հայաստանը կողմ չի, ուղղակի Ս.Սարգսյանին է դուր գալիս այդ թեմայով բանակցությունները: Ինձ թվում է, որ եթե Հայաստանի հասարակությանը նորմալ ներկայացվեն այդ սկզբունքները, բացատրվեն, այդ դեպքում հայ ժողովուրդը միանշանակ կմերժի դրանք»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում