ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայում թափթփվածություն է տիրում, որը պետք է մաքրել: Այս մասին նա հայտարարել է Չիլիի նախագահ Սեբաստյան Պիներայի հետ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Սպիտակ տունը:
Արդյոք Թրամփը պատրաստվու՞մ է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցին ի պատասխան՝ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ դա կախված է գործերի հետագա ընթացքից:
«Ես գիտեմ, որ նա մեզ հետ հանդիպում է փնտրում: Դա թափթփվածություն է, այն մաքրել է պետք, պետք է մարդկանց մասին հոգ տանել»,-հայտարարել է նա:
Նշենք, որ Մադուրոն այս շաբաթ արդեն չորրորդ անգամ է հայտարարել Թրամփի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին:








































