Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը պետք է ավելի շատ ապացույցներ ունենա որպեսզի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը ահաբեկչական որակի, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում՝ հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ գերմանական իշխանությունները փնտրում են մի քանի մարդկանց, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչության մեջ, սակայն դեռեւս որևէ փաստ չկա, որ նրանք գտնվում են Գերմանիայի տարածքում:
«Մենք Թուրքիայի կողմից ներկայացված ապացույցներին շատ լուրջ ենք վերաբերվում, բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ նյութեր, եթե մեզնից ակնկալում են, որ մենք համարում ենք այս կազմակերպությունը որպես ՔԱԿ»,- ասել է Մերկելը:









































