Այսօր աշխարհում նշվում է «քաղաքավարության» տոն՝ «Շնորհակալության» օրը: Աշխարհի ցանկացած լեզվում այս բառն ունի չափազանց մեծ նշանակություն տվյալ ժողովրդի մշակույթի համար:
Հոգեբանները նշում են, որ երախտագիտության խոսքերը մարդկային շփման կարևոր տարրերից են: Դրանք յուրօրինակ «բանավոր շոյանքներ» են, որոնք կարող են հանգստացնել զրուցակցին, նաև օգնում են նրան տրամադրել համագործակցության:
Անկեղծ շնորհակալությունը միշտ դրական է ազդում մարդկանց փոխհարաբերությունների վրա և օգնում փոխըմբռնմանը:
Այս մասին գրում է Rosbalt-ը:










































