Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և նորաստեղծ հայկական ֆեդերացիայի միջև ծագած սկանդալը շարունակվում է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկու ֆեդերացիաների ներկայացուցիչները միմյանց հերթական անգամ մեղադրանքներ են ներկայացրել, մեղադրել այս կամ այն բանում, և, ի վերջո, ասուլիսը չկայացավ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը նախօրեին ժողով-հավաք էր անցկացրել և հրավիրել մյուս ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ովքեր չէին եկել:
Ավելի վաղ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ ՀԱՕԿ-ն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը երկրորդ ֆեդերացիան են ստեղծում: