Դահուկային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIS) տնօրեն Ջանֆրանկո Կասպերը կարծում է, որ 50 մլրդ դոլարը, որը Ռուսաստանը ծախսել է 2014-ին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու համար, կվախեցնի ապագայում իրենց երկրում Օլիմպիադա անցկացնել ցանկացողներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Երկշաբաթյա մրցույթներում նման հսկայական միջոցներ ներդնելը, ինչպես նաև դրա համար ենթակառույցների ստեղծումը կվախեցնեն այն երկրներին, որոնք ավանդաբար հայտնի են ձմեռային մարզաձևերով: Ինձ թվում է, որ դա կվնասի օլիմպիական շարժմանը»,- ասել է Կասպերը:









































