85 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր նախկին վարչապետի առողջական վիճակի վատթարացման մասին, ով ութ տարի դուրս չէր գալիս կոմայից: Հունվարի սկզբին բժիշկները հաղորդել էին, որ քաղաքական գործչի մոտ աստիճանաբար չեն գործում օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերը:










































