Մոտ երկու տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժել է 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրող։ Օրերս Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գործի վարույթը կասեցվում է։ Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Հարցին՝ Ձեզ բավարարում է ՀՔԾ հայտարարությունը, իրավապաշտպանը պատասխանեց․ «Շատ մակերեսային հայտարարություն է։ Այսինքն՝ հնարավոր չէ հավատալ, որ մեղավորներին ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել։ Սա այն եզակի դեպքերից է, երբ մեղավորները անթաքույց էին իրենց գործելակերպը ցուցադրում։ Բոլոր մեղավորները հենց առաջին պլանում էին»։
Ժաննա Ալեքսանյանը նաև հավելեց, որ նման աղմկահարույց գործի կասեցումը այս իշխանության համար ամոթալի կլինի։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։








































