Կալիֆորնիայում վաճառքի է հանվել առանձնատունը, որտեղ նկարահանվել է հայտնի «Կնքահայրը» ֆիլմը: 1927-ին կառուցված շինությունը վաճառվում է 135 մլն դոլարով, հաղորդում է Mansion Global-ը:

Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի Բևերլի Հիլս թաղամսում: Դրա հետ միասին վաճառվում են նաև լողավազանը, թենիսի քորթը և երկու փոքրիկ կինոթատրոնները, որոնք դրա տարածքում են գտնվում:

Առանձնատունը ֆիլմում հայտնվում է այն պահին, երբ հերոսներից մեկն իր մահճակալի մոտ ձիու գլուխ է գտնում: Շինությունը պատկանել է դերասանուհի Մերիոն Դևիսին և մագնատ Ռենդոլֆ Հերսթին: Հայտնի է նաև, որ մեղրամսի մի մասն այստեղ են անցկացրել Ջոն Ֆ. Քենեդին և նրա կինը՝ Ժաքլին Քենեդին:









































