Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

«Իմ տղան նախկինում կախվելու փորձ չի արել»

Ասում է զինվորի հայրը
Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Մելքոնյանը, ով շաբաթներ առաջ կախվելու փորձ էր արել, այժմ քիչ-քիչ խոսում է, հիշում դեպքից առաջ եղած ինչ-որ բաներ, բայց դեպքի և դրան հաջորդած իրադարձությունների մասին ոչինչ չի հիշում:
Նրան թվում է, թե ինքը «ԿամԱԶ»-ի ղեկին նստած է եկել հիվանդանոց, բայց հայրը նրան ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ ինքն է նրան Ստեփանակերտի հոսպիտալից շտապօգնության մեքենայով բերել Երևանի զինվորական հոսպիտալ:
Դավիթի հայրը` Ֆրունզե Մելքոնյանը, մեզ հետ զրույցում իր խորին շնորհակալությունը հայտնեց հոսպիտալի բժիշկներին` իր որդու կյանքը փրկելու համար, քանի որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքից հետո Դավիթը 6 օր գտնվել է կոմայի մեջ` անգիտակից վիճակում: Ազատամարտիկ Ֆրունզե Մելքոնյանի խոսքով, իր 22-ամյա որդուց նման բան` «ինքնասպանություն», սպասելը մի տեսակ անհավատալի է համարում, քանի որ նա շատ հավասարակշռված տղա է. պարտադիր զինվորական ծառայությունը անցկացրել է Մատաղիսում և շատ նորմալ, դրանից հետո անցել է պայմանագրային ծառայության` արդեն 1, 5 տարի է:
Դավիթը մոր և քրոջ հետ ապրել է Հադրութում` Այգեստան գյուղում, բայց Երևանում ապրող հոր հետ միշտ կապ է ունեցել, շփվել, հայրը միշտ հետաքրքրվել է նրա ծառայությամբ, գործերով և երբեք նրանից դժգոհություն չի լսել: Դավիթի հայրը մեզ պատմեց, որ ինքը «կախվելու» դրդապատճառի մասին որդու հետ չի խոսել և առայժմ չի էլ պատրաստվում խոսել, քանի որ Դավիթը դեռ առողջությունը վերականգնելու լուրջ խնդիր ունի և չի ցանկանում նրան կրկին սթրեսային վիճակի մեջ գցել: Հայրը նաև ասաց, որ դեպքից առաջ Դավիթը մոր հետ գումարի շուրջ ինչ-որ խոսակցություն իսկապես ունեցել է, և այդ գումարի խոսակցությունը կապված է եղել ինչ-որ հեռախոսի հետ, բայց դա ընդամենը մայրական խորհուրդ է եղել` կենցաղային հարցի շուրջ, քանի որ ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ուզում: Հետևաբար հայրը չի հավատում, որ այդ խոսակցությունը կարող էր նրան այդպիսի հոգեվիճակի հասցնել: Հայրը նաև հաստատեց, որ Դավիթը արձակուրդում է եղել, և որ քույրն է կանխել «ինքնասպանության» փորձը, բայց փոխարենը նա բացառում է ՊՆ քննչական վարչության կողմից շրջանառության մեջ դրված այն «պարզված» հանգամանքը (որի մասին տեղյակ էլ չէր), թե իր որդին նախկինում երկու անգամ կախվելու փորձ է արել: Նա համամիտ էր մեր այն տեսակետին, որ եթե որդին նման շեղումներ ունենար, նրան չպետք է թողնեին բանակում ծառայեր, բայց նա շատ նորմալ ծառայել է ու «շատ աշխատասեր է` պապիկի նման»: Իսկ թե այդ աշխատասիրությունից ինչ կմնա հիվանդանոցից դուրս գալուց հետո` առայժմ հայրը դժվարանում է ասել: Նրա խոսքով, որդին թեկուզ դժվարությամբ է քայլում, շատ է նեղվում, որ հոգեբուժական բաժանմունքում է, բայց հորն ասում է. «Արդեն լավ եմ, արդեն կարամ գնամ ծառայության», բայց հայրը որոշել է նրան այլևս չթողնել ծառայության. միակ որդին է` Հադրութից բերելու է Երևանում պահի: «Մենք Աստծուն էինք տվել մեր երեխուն, ու Աստված մեր երեխու կյանքը փրկեց», – ասաց ազատամարտիկ հայրը, ու թեև Աստված բարեգութ գտնվեց հայրենիքի զինվորի հանդեպ, սակայն բժիշկները նրա դուրսգրման մասին դեռ չեն խոսում, նա դեռ շատ թույլ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում