Նախօրեին Քսենյա Սոբչակը Twitter-ի իր երկրպագուներին հայտնել էր, որ տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել Մայամիից Մոսկվա թռիչքից առաջ: Ըստ նրա՝ օդանավակայանում իրեն մերկացրել և խուզարկել են: Իբր թե հեռուստահաղորդավարուհու մատներին պայթուցիկ նյութ են հայտնաբերել: Սակայն ԱՄՆ իշխանությունները շտապել են հերքել այս լուրերը:
Ամերիկյան տրանսպորտային անվտանգության վարչության ներկայացուցիչ Սարի Կոշեցն էլեկտրոնային իր նամակում հաղորդել է, որ Սոբչակը հասարակությանը սխալ տեղեկատվություն է հաղորդել:
«TS-ն մերկացնելով խուզարկություն չի անցկացնում: Հնարավոր է՝ նրան խուզարկել են, որպեսզի պարզեն անվտանգության համակարգի ահազանգման պատճառները: Խուզարկությունը հագուստի վրայից է կատարվում»,- գրել է ամերիկացի պաշտոնյան:
Ի պատասխան՝ Սոբչակը պնդել է նախկինում արված իր հայտարարությունը:











































