Դքսուհի Քեթրինը նախօրեին տոնել է իր 32-ամյակը: Սակայն, ցավոք, այդ հիշարժան օրվա մեծ մասը նրա կողքին չի եղել ամուսինը. արքայազն Ուիլյամը նույնիսկ հանուն իր կնոջ ծննդյան օրվա չի բացակայել Քեմբրիջի համալսարանում իր դասերից: Սակայն դասերից անմիջապես հետո Ուիլյամը միանգամից տուն է վերադարձել. նրան նկատել են գնացքի տոմս գնելիս:

Հիշեցնենք, որ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Ուիլյամը որոշել է «գյուղատնտեսական մենեջմենթի» տասը շաբաթ տևող դասընթացներ անցնել: Արքայազնն այդ դասընթացներին սկսել է հաճախել այս երկուշաբթի օրվանից: Ընդ որում, մինչև Քեմբրիջ Ուիլյամը հասարակական տրանսպորտով է հասնում և, ականատեսների վկայությամբ, սովորական ուղևորի տեսք ունի:

Քանի դեռ արքայազնը բացակայել է, դքսուհին շփվել է մոր հետ, ով դստեր համար բազմաթիվ նվերներ է բերել: Դրանից առաջ Քեթրինի մորը տեսել են հանրախանութներից մեկում, որտեղ նա կես ժամ է անցկացրել: Քերոլը նվերներն ընտրել է հիմնականում կոսմետիկայի բաժնից:









































