Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ակումբի հետ երկամյա նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է իր տպավորություններով:
«Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ակումբին, խաղընկերներիս ու երկրպագուներին` աջակցության համար: Ես շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագիրը: Ինձ ու իմ ընտանիքին շատ հարմարավետ է Մադրիդում: Սա լավագույն վայրն է ինձ համար:
Ես ոչինչ չգիտեմ այլ ակումբների առաջարկների մասին: Ես շատ եմ խոսել Արբելոայի և մեր այլ խաղացողների հետ, որոնք ցանկանում էին, որ մնամ:
Ես Ժոզե Մոուրինյոյի հետ լավ հարաբերություններ եմ պահպանել, բայց նա ինձ չի հրավիրել «Չելսի» »,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մինչ պայմանագրի երկարաձգումը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի անունը շատ հաճախակի էին կապում լոնդոնյան ակումբի հետ` որպես հիմնական դրդապատճառ նշելով պորտուգալացի մասնագետի գործոնը:







































