Իսպանիայի ոստիկանությունը և սպորտում առողջապահության պաշտպանության ազգային գործակալությունը երկու գործողություն են անցկացրել ընդդեմ մարզիկներին դոպինգի մատակարարումների: Արդյունքում ձերբակալվել է 40 մարդ, առգրավվել է 380 հազար արգելված խթանող դեղահաբերի չափաբաժին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Իսպանիայի իրավապահ մարմիններին:
Դոպինգ մատակարարող ցանցերից մեկը գտնվել է Ալիկանտե քաղաքում՝ Իսպանիայի միջերկրածովյան ափին: Ձերբակալության պահին դրա գլխավոր գրասենյակում եղել են զինված անձինք, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը: Երկրորդ ցանցը տեղակայված է եղել Վալենսիայում: Դրա անդամները դեղամիջոցները բերել են արտասահմանից և այն տարածել մարզիկների շրջանում:
Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նաև Վալենսիայի 15 դեղատներում, քանի որ խթանիչ միջոցները ձեռք էին բերվել կեղծ դեղատոմսերով: Արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 600 կեղծ դեղատոմս, առաջատար բժիշկներից մեկը ձերբակալվել է:








































