«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ Ռոնալդուն կարող էր անգլիական թիմ վերադառնալ:
«Չնայած այն փաստին, որ Քրիշտիանու Ռոնալդուն ժամանակին հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, մենք շարունակում ենք կապ պահպանել: Մեր թիմն օտար չէ նրա համար, ինչի մասին պորտուգալացին երբեք չի մոռանում: Երբ նա խնդիրներ ուներ «Ռեալ»-ում, մենք փորձում էինք համոզել նրան վերադառնալ: Այն ժամանակ շատերս էինք զանգահարում Քրիշտիանուին:
Նախորդ ամռանը Ռոնալդուն մոտ էր «Յունայթեդ» տեղափոխությանը: Սակայն դա տեղի չունեցավ: Այնուամենայնիվ, դա դեռ կարող է լինել»,- The Guardian-ը մեջբերում է Ֆերդինանդի խոսքերը:








































