Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Ջերմեյն Դեֆոն կփոխի ակումբային գրանցումը:
Հարձակվողը, ով իր ներկայիս ակումբի կազմում անցկացրել է 250 հանդիպում, կարիերան կշարունակի MLS-ի «Տորոնտո» ակումբում: Այդ մասին տեղեկացնում է «Տոտենհեմ»-ի մամլո ծառայությունը:
Տեղափոխությունը կկայանա փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ Դեֆոն կարող է հանդիպումներ անցկացնել «Տոտենհեմ»-ի կազմում:
Հավելենք, որ Դեֆոն 142 գոլերով «Տոտենհեմ»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:







































