Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Օսասունա»-ի դարպասը:
«Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն աչքի ընկավ կեղծակերպմամբ: Մրցակցի ֆուտբոլիստի ձեռքն ընդհանրապես չդիպավ պորտուգալացու դեմքին, մինչդեռ նա ձեռքը դրեց դեմքին ու տապալվեց խոտածածկին:







































