Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման հարցերով մարմինը (EPDK) հայտնել է երկրում նավթամթերքի ու գազի վաճառքի և բաշխման լիցենզիաների ստացման նոր սակագները: Այս մասին ասվում է EPDK-ի կայքում՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ հայտնի են նաև լիցենզիաների գործողության ժամկետի երկարացման նոր սակագները:
Համաձայն նոր սակագների՝ մեկ տարի ժամկետում գազի ներկրման թույլտվության արժեքը կազմում է 123.26 հազար թուրքական լիրա, իսկ գազի բաշխման ու վաճառքի թույլտվության արժեքը՝ 925 հազար լիրա:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ հեղուկ գազի ներկրման լիցենզիայի արժեքը կազմում է 44.9 հազար լիրա:
Համաձայն նոր սակագների՝ լիցենզիայի գործողության ժամկետի երկարացումը կարժենա 2500 լիրա:
Հունվարի 9-ի դրությամբ լիրայի պաշտոնական փոխարժեքն է՝ 2.1757 TRY/USD:









































