Լեդի Գագան, որը ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու MTV Video Music Aid Japan բարեգործական համերգին, խոստացել է աճուրդի հանել բաժակ, որի վրա գրված է «Աղոթում եմ Ճապոնիայի համար» և նրա վրա կա իր շրթներկի հետքերը:
Սա առաջին դեպքը չէ, երբ նա օգնության ձեռք է մեկնում Ճապոնիայի երկրաշարժից տուժածներին: Նա կազմակերպել էր ձեռագործ ապարանջանների վաճառք, որից ստացված 250 հազար դոլարը փոխանցվել էր բարեգործական կարիքների: «Իմ սերը Ճապոնիայի նկատմամբ անկեղծ է»,- ասել է Լեդի Գագան ասուլիսի ժամանակ:
Լեդի Գագան Ճապոնիայում նվեր է ստացել ճապոնական ավանդական խաղալիք, որը խորհրդանշում է ոգու անկոտրում լինելը: Սրանից զարմացած Լեդի Գագան համբուրել է Ճապոնիայի տուրիզմի վարչության ղեկավար Հիրոսի Միձոհաթային: Այն համերգը, որին մասնակցելու համար երգչուհին ժամանել է Ճապոնիա, կայանալու է շաբաթ օրը Տոկիոյի մերձակայքում: Այդ համերգին կմասնակցեն բազմաթիվ տեղացի և օտարեկրյա երգիչներ:









































