Ուկրաինայում ТВi-ի «Այսօր գլխավորի մասին» հաղորդման ժամանակ «Բատկիվշչինա» խմբակցությունից հայազգի ժողովրդական պատգամավոր Արսեն Ավակովը հազիվ է խուսափել նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի հետ ընդհարումից:
Քաղաքական գործիչները Եվրոմայդանի մասին քննարկումների ժամանակ սկսել են անցնել անձնական վիրավորանքների: Ավակովը չի կարողացել զսպել էմոցիաներն ու Կալաշնիկովի ուղղությամբ նետել է գրակալը, որից հետո շարժվել է հակառակորդի դեմ հանդիման: Ծեծկռտուքը կանխել է ծրագրի հաղորդավարը:
Ավելի ուշ սոցցանցերում Ավակովը հայտարարել էր, որ եթերից անմիջապես հետո Կալաշնիկովը փախել է տաղավարից: «Եթերն ավարտվելուն պես՝ նա փախել է տաղավարից ավելի արագ, քան ես կհասցնեի հանել բարձրախոսը»,- ասել է նա և ներողություն խնդրել, որ չի կարողացել իրեն զսպել:









































