Ռուս նախկին լրտեսուհի Աննա Չապմանը թողարկում է նորաձևության սեփական ապրանքանիշը: Այս մասին գրում է Tha Daily Mail-ը:
Մոսկվայի գաղտնի գործակալը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացրել է ամենօրյա հագուստների իր հավաքածուն, որոնք կարելի է հագնել ցանկացած վայրում՝ սկսած մեծ քաղաքներից, վերջացրած խուլ գյուղերով: Աննայի հավաքածուի մեջ տեղ են գտել նաև կանանց պայուսակները, որոնք հիշեցնում են հայտնի ռուս արմատական գրողների գրքերը:
Նշվում է, որ հավաքածուի վրա աշխատել են Ռուսաստանի դիզայներական քոլեջների ուսանողները:
Ապրանքանիշը կկոչվի «Աննա Չապման»:















































