Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության համակարգում տեղեկություններ կան, որ Դիլիջանի ոստիկանապետ է նշանակվելու ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Արամ Ղազարյանը:








































