Աշխարհահռչակ շիկահեր թոփ-մոդել Հայդի Քլումը People’s Choice Awards 2014-ի կարմիր գորգին հայտնվել է մինչև հատակը ձգվող երկար զգեստով, որը շքեղ դեկոլտե է ունեցել:
Լոս Անջելեսում նախօրեի երեկոյան կայացել է People’s Choice Awards 2014-ը, որի կարմիր գորգին շատ ամերիկյան աստղեր են հայտնվել:
Հինգերորդ երեխայով հղի թոփ-մոդել Հայդի Քլումը բոլորրի ուշադրությունը գրավել է իր նորաձև և խորը կտրվածքով ունեցող սեքսուալ զգեստով: Armani-ի սև զգեստն՝ արծաթագույն փաթիլներով, ընդգծել է մոդելի բարեկազմ մարմինը և դեռ չմեծացած փորիկը: Հայդիի կերպարը լրացրել են Christian Louboutin-ի կոշիկները:












































