Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում բժիշկներին ցուցումներ տվեց՝ հստակ գրանցել զինակոչիկների ջերմությունը՝ հետագայում պատվաստումից հետո խնդիրներ չունենալու համար:
Նա հիշեցրեց անցյալ տարվա դեպքը, երբ ջերմությունը ճիշտ չգրանցելու հետևանքով զորամասի ճանապարհին զինվոր մահացավ: «Անցյալ տարի սխալ ջերմություն գրելու համար հեռացումներ եղան»,- նշեց նախարարը:








































