Սոմալիում «Ալ-Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման անդամները հեռուստաընկերություններին 15 օր ժամանակ են տվել՝ արգելափակելու համար համացանցն այն շրջաններում, որոնք գտնվում են իրենց հսկողության տակ: Իսլամիստները դա մեկնաբանում են նրանով, որ համաշխարհային ցանցը կարող է կիրառվել էլեկտրոնային լրտեսության նպատակով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այն ընկերությունները և անձինք, որոնք կանտեսեն այս պահանջը, կհամարվեն թշնամիներ և պատասխանատվություն կկրեն շարիաթի օրենքներով»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Նշենք, որ «Ալ-Շաբաբը» Սոմալիում բազմաթիվ ահաբեկչություններ է իրականացրել:










































