Հյուսիսային Կորեայի բոլոր շրջաններում շարունակվում են ցույցերը և հանրահավաքները, որոնց մասնակիցները պարտավորվում են կատարել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի ամանորյա հեռուստաուղերձի բոլոր խնդիրները՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ելույթներում ընդգծվել է, որ այս տարին պետք է դառնա մեծ պայքարի և լայնածավալ վերակառուցումների տարի, հնչել են խիզախության և գյուղատնտեսական ապրանքների արտադրանքում վճռական հեղաշրջման կոչեր:
Ամանորյա հեռուստաուղերձում Կիմ Չեն Ինն ընդգծել է, որ 2013թ. Հյուսիսային Կորեան «ամրապնդել է իր պաշտպանական ներուժը և փայլուն հաղթանակներ տարել իմպերիալիստների դեմ»: Նա մեծ ուշադրություն է դարձրել տնտեսության վրա՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսությունը, էներգետիկան և ածխի արդյունաբերությունը: Նա նաև կողմ է արատահայտվել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը: Սակայն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Կորեայի իշխանություններին, որոնք ռազմական մանևրումներ են անցկացնում՝ «սրելով իրավիճակը Կորեական թերակղզում և դրա շուրջ»:











































