Bitcoin վիրտուալ արժույթի փոխարժեքի անկման համար պետք է շատ հզոր բացասական ֆոն, իսկ բարձրացման համար բավարար է, որպեսզի մեկ խոշոր ընկերություն հայտարարի, որ աջակցում է կրիպտոարժույթին: Այս անգամ վիրտուալ արժույթի փոխարժեքը 1000 դոլարի նշագծին է մղել Zynga-ն: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Zynga-ն ամերիկյան ընկերություն է, որը խաղեր է ստեղծում մի շարք հայտնի պորտալների համար:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք փորձարկման արդյունքին և bitcoin-ի մասին մեր խաղացողների արձագանքներին, ինչը մեզ թույլ կտա ապահովել առավելագույն տպավորություններ մեր խաղային ծառայություններից»,- ասվում է Zynga-ի հայտարարության մեջ:









































