Sunday, 07 06 2026
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ԼՂ հարցը չի լուծվում, քանզի կողմերը ժողովրդավար չեն

Երևանի պետական համալսարանի քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով, դժվար է ակնկալել, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց այն երկու ճանապարհները, որոնց միջոցով սովորաբար հնարավոր է լուծել ԼՂ խնդրի նման հակամարտությունները։

«Առաջին ճանապարհը ժողովրդավարական հասարակության մեջ ընդունված ուղիներն են, որի ամենահայտնի օրինակը Քվեբեկի ինքնորոշման շուրջ գործընթացն էր: Երկրորդ ճանապարհը կոնֆլիկտի տրանսֆորմացիան է, երբ սկսվում է համագործակցություն այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է, և աստիճանաբար իրավիճակը բերում է նրան, որ կոնֆլիկտի էությունը կորչում է: Օրինակ՝ ֆրանկո-գերմանական հակամարտությունը Եվրամիության միջոցով տրանսֆորմացվեց, և այսօր մարդիկ խաղաղ ապրում են: Լեռնային Ղարաբաղի հարցում ես նման ճանապարհների իրականացման հիմք չեմ տեսնում՝ կողմերը ժողովրդավարական չեն, որևէ մեկը չի վստահում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում, կա հավատի պակաս, և այն փաստաթուղթը, որը մշակվել է Մադրիդում, կոնֆլիկտի տրասֆորմացում չի ենթադրում»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նրա գնահատմամբ՝ թեև մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ժողովրդավարական գործընթաց՝ հանրաքվե ինչ-որ ժամանակ հետո, սակայն դրա պայմանները հստակ չեն, և դրա արդյունքներին ոչ ոք չի վստահի: Հովհաննիսյանի խոսքերով՝ կոնֆլիկտը ստիպողաբար լուծել ևս հնարավոր չէ, քանզի այդ դեպքում կողմերից մեկն էլի դժգոհ է լինելու, ինչն էլ նոր կոնֆլիկտի հավանականությունը մեծացնում է. «Կարծում եմ, ԼՂ կոնֆլիկտի նման խնդիրները լուծվում են այն դեպքում, եթե կա ամբողջական կոնսենսուս բոլոր շահագրգիռ կողմերի միջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում