Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Անտոնիո Սանաբրիան ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի իտալական «Ռոմա»-ում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Մայրաքաղաքային ակումբը պարագվայցի 17-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար վճարել է 3 մլն եվրո: Խոսքը գնում է վարձակալության պայմանագրի մասին: Հարձակվողի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:
«Ռոմա»-ի համար սա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 2-րդ ձեռքբերումն էր. հռոմեական թիմի կազմն ավելի վաղ համալրել էր Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը` «Կալյարի»-ից:







































