Ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը նկարահանվել է ներքնազգեստի սեփական հավաքածուի գովազդային արշավում, որը նա թողարկել է Fredericks Hollywood բրենդի հետ համատեղ։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Նկարում 32-ամյա Ֆոքսը ցուցադրում է սև վինիլային բոդին և երկար, կապերով գուլպաները։ Դերասանուհին հագուստը լրացրել է սև բարձրակրունկ կոշիկներով։ Շպարի շեշտը դրվել է կարմիր շրթներկի վրա։
Ապրիլին հայտնի դարձավ, որ Մեգան Ֆոքսը որոշել է փորձել ուժերը ամերիկյան Travel Channel ալիքում որպես ճամփորդությունների մասին նոր հեռուստահաղորդման հեղինակ։ Mysteries and Myths with Megan Fox ծրագրում դերասանուհին բացահայտելու է մոլորակի տարբեր անկյունների ժողովուրդների առեղծվածները։ Բոլոր ճամփորդությունների ընթացքում հեռուստահաղորդավարին ուղեկցելու են գիտնականներն ու հնեաբանները։