Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում զիջելով «Սանդերլենդ»-ին (2:1)` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը:
Անգլիայի գործող չեմպիոնը 3 անընդմեջ պարտություն չէր կրել վերջին 22 տարիների ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ը նախորդ կիրակի օրը սեփական հարկի տակ պարտվել էին «Սուոնսի»-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած խաղում:
Դրանից 4 օր առաջ նրանք միևնույն հաշվով Պրեմիեր Լիգայի շրջանակներում զիջել էին «Տոտենհեմ»-ին:





































