Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի լեգենդար հարձակվող Ռաուլին առաջարկում է վերադառնալ ակումբ:
Պերեսը ցանկանում է Ռաուլին տեսնել մարզական նախագծերում և վստահ է, որ նա օգտակար կլինի «Արքայական ակումբ»-ին: Ռաուլը մտադիր է ևս մեկ տարի անցկացնել իր ներկայիս ակումբում՝ «Ալ Սադդ»-ում:
Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալ»-ից հեռացավ 2010թ.՝ երբ ակումբը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն: Նա տեղափոխվեց «Շալկե», որտեղ հանդես եկավ մինչև 2012թ.:








































