Wednesday, 10 06 2026
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Կազանյան եռակողմ հանդիպման առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնած՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունիսի 24-ի հանդիպման առնչությամբ «Ժառանգությունը» հայտարարում է.

1. Մենք մերժում ենք ավելի քան մեկ տասնամյակ ԼՂՀ օրինական իշխանությունների բացակայությամբ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումներն իբրև բանակցություն ներկայացնելու և դրանց արդյունքում լուծումներ պարտադրելու փորձերը: Գնահատելով միջնորդների գործադրած ջանքերը, այդուհանդերձ, որդեգրված ուղին համարում ենք ոչ միայն փակուղային, այլև նորանոր վտանգներ հարուցող ու ապակայունացման տանող գործընթաց:

2. Ադրբեջանի ճնշումների տակ բանակցային ձևաչափի աղճատումը գնահատում ենք իբրև հակամարտության էության, պատմության ու արդարացի լուծման հեռանկարի խեղաթյուրման քաղաքականություն, որի արդյունքում. ա) հակառակ անառարկելի փաստերի, ճիգեր են գործադրվում ագրեսոր Ադրբեջանին ներկայացնել զոհի կերպարով, պարտադրվում է հարգել այլևս գոյություն չունեցող խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ ցեղասպան կոտորածներից, նախահարձակ պատերազմից ու շարունակվող խափանարար գործողություններից ինքնապաշտպանվող հայկական կողմին՝ ճանաչել «օկուպանտ», բ) միակողմանի զիջումներ պարտադրելով ԼՂՀ-ին՝ փորձ է արվում խախտել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, գ) ԼՂՀ կայացումն ապօրինի ճանաչելու հնարքով նպատակ է հետապնդվում իրականացնել անիրականանալին՝ ԼՂՀ-ն բռնակցել Ադրբեջանին:

3. Ադրբեջանի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի ներքո և ԼՂՀ-ի բացակայությամբ մշակված փաստաթղթին Հայաստանի՝ հավանություն տալու հեռանկարը որակում ենք օրինավոր ինքնորոշված, ապագաղութացած, կայացած ու միջազգային ճանաչման արժանի ԼՂՀ-ի դեմ ձախողման դատապարտված հանցավոր դավադրություն:

4. Հիշեցնում և զգուշացնում ենք Կազան ուղևորված Հայաստանի նախագահին, որ.

– առանց ԼՂՀ օրինական ներկայացուցիչների ցանկացած հանդիպում կամ դրա արդյունքում ծնված փաստաթուղթ իրավական առումով առոչինչ են,

– իր հանձնառությունը ոչ թե օտար պետությունների ղեկավարների առջև է, ինչպես Դովիլյան հայտարարությունն է ակնարկում, այլ՝ համայն հայության,

– Արցախի սահմանադիր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումն ու ճանաչումը Հայաստանի նախագահի սահմանադրական պարտականությունն է և սակարկման առարկա չէ, հետևաբար պետք է ԼՂՀ-ին վերադարձվի բանակցելու և ճանաչվելու նրա իրավունքը,

– բանակցությունների ներկայիս ձևաչափի պահպանումը կամ հետայսու դրա հանդուրժումը կնշանակի ԼՂՀ ինքնիշխանությունն ու ամբողջականությունը ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո չճանաչելու պատրաստակամություն,

– որևէ ձևով այդ դավադրությանը մասնակից դառնալը կնշանակի փաստացի ինքնահրաժարական հայրենիքից ու պաշտոնական պարտականություններից, և նման անընդունելի զարգացումների դեպքում պետք է պատրաստ լինել հրաժարականի օրինականացմանը արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում