Saturday, 06 06 2026
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ

Ում սպառած գազի դիմաց վճարեց պետությունը

Պարզվում է` ՀՀ-ում ամենաշատ գազ սպառողները նաև այն պատգամավորների մեջ են, ովքեր օրերս ձեռքով կողմ քվեարկեցին ՀՀ-ի և ՌԴ-ի գազային համաձայնագրին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրությամբ վավերացրեց այն: Հենց նրանք են, որ ունեն գազալցակայաններ ու ջերմոցներ ու ամենաշատն են գազ օգտագործում: ԱԺ նախագահն ինքը նույնպես խոշոր գազ սպառող է. Նրա ընտանիքը մի շարք գազալցակայններ ունի: Հանրապետության խոշոր գազ սպառողներ են նաև կողմ քվեարկածներից ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, գեներալ Մանվել Գրիգորյանն ու ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, ովքեր ունեն զանազան ձեռնարկություններ, ջերմոցներ և այլն:

Ինչպես հայտնի է` ԱԺ ՀՀԿ խմբակցությունն իր արտասովոր քվերակությամբ ոչ միայն ընդունեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գազի համաձայնագիրը, որը վավերացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլև «Հայռուսգազարդ»-ին «հարկային արտոնություններ» տալով՝ փաստացի պետբյուջեից վճարեց նաև այն 156 մլն դոլար գումարը, որը Ռուսաստանը պահանջում է՝ որպես 2011-ի ապրիլից շուկայականից ցածր գնով գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմ»-ի պարտքի փոխհատուցում:

Թե ինչպես առաջացավ այդ հսկայական պարտքը, հայ հանրությանն այդպես էլ բացատրություն չտրվեց: Հիշեցնենք, որ խոսքը 2011-ի ապրիլից շուկայականից ցածր գնով գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմ»-ի պարտքի փոխհատուցման մասին է, իսկ այդ ժամանակ ու դրանից հետո ՀՀ կառավարությունն ու նախագահը միաձայն պնդում էին, որ Ռուսաստանը չի թանկացրել գազի գինը, և որ դա ընդդիմախոսների սուտն է:

Այժմ, երբ բացահայտվեց հակառակը, կառավարության անդամները պնդում են, որ դրանում ոչ մի անօրինական բան չկա, թեև պարտքը ձևակերպված չէ որպես արտաքին պետական պարտք, ինչի մասին ահազանգում է ընդդիմությունը:

Ինչևէ` այդ պարտքի մի մասը պատկանում է խոշոր գազ սպառողներին: «Հայռուսգազարդ»-ից մեր հարցմանն ի պատասխան, թե որ ընկերություններն են ամենաշատ գազը սպառել 2011 թվականից՝ փոխանցեցին, որ Հայաստանում ամենաշատ գազ սպառել է 100 տոկոս ռուսական սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ը: Երկրորդ հորիզոնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանն է, խոշոր գազ սպառող է նաև Ծառուկյանին պատկանող «Մուլտի Լեոն» գազալցակայանների ցանցը: Երրորդը Երևան ՋԷԿ-ն է: Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտը» չորրորդ հորիզոնականում է: ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը գազ սպառողների շարքում 5-րդն է: Հաջորդ գազ սպառողը Վալերի Մեջլումյանին պատկանող «Արմենիան քափր փրոգրամ» հանքարդյունաբերական ընկերությունն է: ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանին պատկանող «Ավտոստոպ» ընկերությունը նույնպես խոշոր գազ սպառող է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը» 8-րդ հորիզոնականում է: Հաջորդը «Վ-Սանկ» գազալցակայանն է: Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը նույնպես խոշոր գազ սպառող է: Որոշ տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արգ-Լև» գազալցակայանները նույնպես խոշորների ցանկում են: Խոշոր գազ սպառող է նաև Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ Քենդի» ընկերությունը:

Թե կոնկրետ որքան է վերոնշյալ ընկերությունների մասնաբաժինը մոտ երեք տարվա պարտքի համամասնությունում, չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ին վաճառված՝ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը գնահատվել է 63,3 մլրդ դրամ կամ մոտ 156 մլն դոլար: Այդ գործարքից հետո «Հայռուսգազարդ»-ն ամբողջությամբ պատկանում է ռուսական կողմին: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը վաճառում է իր 20 տոկոս բաժնեմասը, սակայն գումարը չի վերցնում «Հայռուսգազարդ»-ից և այն թողնում է որպես պարտքի փոխհատուցում:

156 մլն դոլարը Ռուսաստանին կվճարվի մինչև 2014 թվականի հունվարի վերջը: Դրա համար փոփոխություն կատարվեց «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» և «2013-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներում:

Ըստ գործող օրենսդրության, պետական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից ստացվող գումարի 30 տոկոսն ուղղվում է այն համայնքի բյուջե, որտեղ գտնվում է այդ ձեռնարկությունը: Օրինագծերի փաթեթն առաջարկում է բացառություն անել «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերի դեպքում: Ստացված միջոցները կուղղվեն պետբյուջե, ապա կտրվեն «Հայռուսգազարդին»՝ որպես 2011-ի ապրիլից շուկայականից ցածր գնով գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմ»-ի պարտքի փոխհատուցում: Այլ հարց է, թե իրականում ում սպառած գազի դիմաց վճարեց պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում