Friday, 05 06 2026
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

Քոչարյանի «լոբբիստական» պայքարը. Նրան կփրկի նոր «11-րդ բանակը»

Հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը, ով թղթակցում է արևմտյան մի շարք հեղինակավոր հանդեսների, տեղեկացնում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու փորձի մեջ, վարձել է բրիտանացի լոբբիստների, ովքեր կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախօրյակին Քոչարյանի կողմից վարձված Մայքլ Բարելի հեղինակությամբ եվրոպական երկու կայքերում տեղադրվել են հոդվածներ, որոնցով փորձ է արվում Քոչարյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ: Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Հայաստանի երկորդ նախագահի գործընկերներն են British lobbyist and former VP of Edelman և APCO Worldwide  APCO Worldwide լոբբիստական կազմակերպությունները, որոնց հետ Ռոբերռ Քոչարյանի թիմի նամակագրությունն առկա է ու ներկայացվել է Գրիգոր Աթանեսյանի հոդվածում։

Ուշագրավ է, որ այս լոբբիստները ժամանակին աշխատել են ռուսական «Գազպրոմի», իր 500 միլիոն դոլար արժողությամբ առագաստանավով հայտնի ռուսաստանցի օլիգարխ Անդրեյ Մելնիչենկոյի հետ։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այս լոբբիստներին ժամանակին առատաձեռն ֆինանսավորել է ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովը՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի համար աշխատելու նպատակով։ Մամեդովը Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարարն է, նրա անունը կապված է կոռուպցիոն մի շարք գործարքների, փողերի լվացման սկանդալային պատմությունների հետ։ Մամեդովը հայտնի է նաև նրանով, որ Ալիևի ու Ադրբեջանի մի շարք այլ ազդեցիկ ընտանիքների համար լոբբիստական աշխատանքներ է կազմակերպել արևմտյան երկրներում։

Սակայն վերադառնանք Քոչարյանին, որը փաստորեն ակտիվ աշխատանք է տանում ոչ միայն Ռուսաստանում՝ ապավինելով իր ընկեր Վլադիմիր Պուտինի աջակցությանը, այլ նաև՝ Արևմուտքում։ Այս փաստերը ու Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ արևմտյան մամուլում տպագրված հոդվածները դրա ապացույցն են։ Ինչքանով են Քոչարյանի մասին հրապարակված հոդվածները տպավորել Ֆրանսիայի նախագահին՝ դժվար է ասել, սակայն երեկ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Մակրոնի հետ ներքաղաքական հարցեր չի քննարկել։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դատելով նրանց նախկին մեծահարուստ հաճախորդներից՝ լոբբիստական այս կազմակերպությունները շատ թանկ ծառայություններ են մատուցում։ Այս լոբբիստները գործունեություն են ծավալում, ըստ էության, «միլիարդանոց» հաճախորդների համար։ Սա՝ իր հերթին, նշանակում է, որ համեստ ձևացող Ռոբերտ Քոչարյանը ծախսում է ահռելի գումարներ, ինչն ավելորդ անգամ հաստատում է, որ նա, մեղմ ասած, թաթախված է եղել կոռուպցիոն գործարքների մեջ։

Դժվարանում ենք ստույգ ասել, թե լոբբիստների առաջ ինչ խնդիր են դրել Քոչարյանն ու նրա թիմը։ Այս պահին երկրորդ նախագահի գերխնդիրը նորից բանտում չհայտնվելն է։ Մյուս կողմից՝ Քոչարյանը հրաշալի հասկանում է, որ ինքն արդարադատությունից ու բանտում հայտնվելուց կարող է ազատվել միայն հակահեղափոխության ռևանշի դեպքում։ Համենայն դեպս, Ռուսաստանի ղեկավարության ու անձամբ Պուտինի միջամտությունը և Նիկոլ Փաշինյանի արձագանքը հուշում են, որ ներքաղաքական օրակարգի հաշվին Հայաստանի ղեկավարությունը մտադիր չէ զիջումների գնալ արտաքին գործընկերներին։ Ավելին՝ Պուտինի հետ հանդիպելուց հետո Փաշինյանի ներքաղաքական շեշտադրումները շատ ավելի կարծր դարձան, ինչը հուշում է, որ վարչապետը Քոչարյանի հարցում կամ ընդհանուր հայտարարի է եկել Մոսկվայի հետ, կամ էլ՝ Պուտինը որոշել է չմիջամտել հայաստանյան անցուդարձին՝ Փաշինյանի հետ համաձայնությունների գալով այլ հարցերում։

Լոբբիստներ վարձելու Քոչարյանի քայլը վկայում է, թե ինչպիսի խղճուկ վիճակում է հայտնվել հին համակարգը․ Քոչարյանն ու ՀՀԿ-ն երկրում բացարձակապես չունեն հենարան ու իրենց փրկությունը փորձում են գտնել օտար երկրներում՝ չխորշելով անգամ արտաքին «ինտերվենցիա» կազմակերպել, եթե  դա հնարավոր լինի։ Հայաստանի հակահեղափոխությունը ջախջախված Է և հույսը կարող է դնել միայն արտաքին կոշտ միջամտության, նոր «11-րդ բանակի» վրա, ինչի հնարավորությունը գրեթե բացառվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում