ՀՀ զինված ուժերի 2011 թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 20-ից 23-ը կազմակերպվել են զինված ուժերի հրամանատարական հավաքներ: Հանդիսանալով մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ հրամանատարական պատրաստության գործընթացը ներառում է նաև տարեկան մի քանի անգամ կազմակերպվող հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարբեր օղակների հրամանատարների գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները: Հավաքների ժամանակ նախատեսված են ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի դասախոսություններ: