Ռուսաստանում ոստիկանները ձերբակալել են երիտասարդ զույգի, որոնք կենդանի վիճակում եփված կատուների սարսափելի լուսանկարներ և տեսանյութ են տարածել՝ գրում է life.ru-ն:
Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Կացեմբային բռնել են ընկերուհու և հանցակցի՝ Դարյա Սմիրնովի տանը:

Իրավապահները հանցագործների փնտրտուքով զբաղվել են օգոստոսի 15-ից, երբ կենդանիների պաշտպանները հայտնել են, որ իրենց ուղարկում են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք ուղեկցվում են սպառնալիքներով: Ծրագրավորողները կարողացել են հայտնաբերել կենդանասպաններին, ինչից հետո նրանց ձերբակալել են:








































