Նորթամբերլենդում բնակվող (Անգլիա) երկու երեխաների մայրը՝ 23-ամյա Հոլի-Լուիզա Բրաունն ակումբ է գնացել։ Նրա խոսքով՝ պարահրապարակում իրեն դիտմամբ հրել է մի աղջիկ։ Իսկ երբ Հոլին հարցրել է, թե ինչ է պատահել, կրկին հրել է, հաղորդում է The Sun-ը։
Բրիտանուհին փորձել է դիմադրել, սակայն աղջկան են միացել նրա երեք ընկերուհիները և ծեծի ենթարկել Բրաունին։ Աղջիկները սկսել են խեղդել նրան, պոկել մազերն ու ճանկռոտել աչքերը։ Դաժան հարձակումը տևել է շուրջ 25 րոպե, և զոհը կորցրել է գիտակցությունը։
«Նրանցից մեկը խեղդում էր ինձ, իսկ մյուսը մազերիցս էր քաշում։ Այժմ ես գրեթե ճաղատ եմ։ Նրանք մի քանի անգամ խփել են գլխիս, իսկ երիտասարդները, որոնք ուղեկցում էին նրանց, կանգնել և բղավում էին՝ նրա աչքերը հանեք»,-ասել է Հոլին։
Նրա խոսքով՝ ծեծկռտուքի համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկար, և ինքը դեռ ցնցված է կատարվածից։










































