Մոլդովայում Կոմրատսկի շրջանային դատարանն անօրինական է համարել երկրի կազմից Գագաուզյան ինքնավարության դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը: Ինչպես հայտնել են դատական ատյանի մամլո ծառայությունից, ինքնավարության պատգամավորների ընդունած համապատասխան որոշումը բողոքարկվել է Մոլդովայի Ազգային գրասենյակի կողմից:
Մինչդեռ որոշ պատգամավորներ լրագրողներին հայտնել են, ոչ չեն ենթարկվի դատարանի որոշմանը:
Ինչպես ասվում է Ազգային ժողովի որոշման մեջ՝ Մոլդովայից դուրս գալու հնարավորությունը քննարկման առիթ է հանդիսացել Ռումինիայի կողմից վարվող պետական բաց քաղաքականության հետևանքով, որն ուղղված է Մոլդովան կուլ տալուն և որին աջակցում են Մոլդովայի պետական մարմինների բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:
Անցած շաբաթ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն տեղական հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ 2014 թ. հարկավոր է բացեիբաց խոսել այն մասին, որ Մոլդովան ռումինական տարածք է:
Այս հայտարարությունը խստորեն քննադատվել է Քիշնևում և Բուխարեստում:










































