Մասնագետները պարզել են, թե ինչպես է օրգանիզմի վրա ազդում մեկ ամիս ոգելից խմիչք չօգտագործելը:
Պարզվել է, որ «չոր ամիսը» թույլ է տալիս նվազեցնել խոլեստերինի մակարդակը, նիհարել, բարելավել քնի ռեժիմը, իսկ աշխատավայրում ավելի ակտիվ լինել: Ընդհանուր առմամբ, լյարդը վերականգնվելու հնարավորություն է ստանում, հաղորդում է Meddaily-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլից միջինը հինգ շաբաթով հրաժարվելը թույլ է տվել 1.5 կգ քաշ գցել, 5 տոկոսով նվազեցնել խոլեստերինի մակարդակը, լյարդում` 15 տոկոսով ճարպի մակարդակը, իսկ շաքարի ցուցանիշը նվազեցնել մոտ մեկ քառորդով:









































