Նրանց, ովքեր ցանկանում են տոների ժամանակ պահպանել սովորական քաշը, ավստրալիացի գիտնականները խորհորդ են տալիս առավոտյան մեկ բաժակ անյուղ կաթ խմել: Ըստ բժիշկների` դա նպաստում է ամբողջ օրվա ընթացքում ուտելիս նվազագույն կալորիներ հավաքելուն, այսինքն` թույլ է տալիս պահպանել կայուն քաշը:
34 մարդու մասնակցությամբ իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ կաթը զգալիորեն փակում է ախորժակը, ինչի շնորհիվ մարդիկ ճաշի ժամին ինը տոկոսով ավելի քիչ են ուտում` ի տարբերություն այն օրերի, երբ նախաճաշին հյութ են խմում:
Այս մասին գրում է Rosbalt-ը:










































