Իտալական գերոնտոլոգիայի և գերիատրիայի ասոցիացիայի նախագահ Ջուզեպե Պաոլիսոն անհանգստացած է 75-ից բարձր տարիք ունեցող վարորդների վարքագծով և կարծում է, որ տարեց վարորդների առողջության վերահսկողությունը անհրաժեշտ է ավելի խստացնել:
Հատկապես այս հարցը սուր է դրված վերջերս տեղի ունեցած դեպքից հետո, երբ 85-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան բախվել էր բանկի շենքին, որի հետևանքով 71-ամյա մեկ կին մահացել էր, 5 մարդ՝ վիրավորվել:
Մեկ այլ ողբերգական դեպք էլ հունվարի 5-ին էր տեղի ունեցել, երբ փողոցն անցնող 85-ամյա կինը վրաերթի էր ենթարկվել և մահացել 80-ամյա թոշակառու վարորդի պատճառով:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 75-ից բարձր տարիք ունեցող վարորդների պատճառով մահացու ելքով վթարների թիվը հինգ անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշները, փոխանցում է Mignews-ը:
Պաոլիսոյի կարծիքով՝ թոշակառու վարորդներն ավելի հաճախ են վթարների պատճառ դառնում, քանի որ լսողության և տեսողության խնդիրներ ունեն, ընդունում են արագ արձագանքումը թուլացնող դեղորայք, ինչպես նաև չեն կողմնորոշվում և ճիշտ որոշումներ չեն կայացնում:











































